Այլ

Ամպրոպ, հորդառատ անձրև և կարկուտ․ օգոստոսի 12-ի եղանակը Հայաստանում

Ամպրոպ, հորդառատ անձրև և կարկուտ․ օգոստոսի 12-ի եղանակը Հայաստանում
Օգոստոսի 12-ին Հայաստանի մարզերի մեծ մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ ու ամպրոպ, որոշ տեղերում տեղումները կլինեն ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպային…

Օգոստոսի 12-ին Հայաստանի մարզերի մեծ մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ ու ամպրոպ, որոշ տեղերում տեղումները կլինեն ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպային երևույթների ընթացքում արևելյան և հյուսիս-արևելյան քամին կուժգնանա՝ հասնելով 20-25 մ/վ արագության։


Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային հատվածներում, ինչպես նաև Շիրակի առանձին տարածքներում երեկոյան ժամերին քամու ուժգնացումը կհասնի 17-20 մ/վ-ի։


«Հայպետհիդրոմետ»-ի փոխանցմամբ՝ Երևանում գիշերային ժամերին և երեկոյան առանձին հատվածներում կանխատեսվում են կարճատև անձրևներ ու ամպրոպ, որի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 18-23 մ/վ-ի։


Մայրաքաղաքում առաջիկա գիշերը ջերմաստիճանը կլինի +17+19, իսկ վաղը ցերեկը՝ +31+33։


Ջերմաստիճանը մարզերում. 


Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +24+27, Կոտայքի լեռնային շրջաններում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+25, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +27+30, Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +20+24, Լոռիում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +22+26, Տավուշում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +27+32, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +19+23, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +28+32, Արարատում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +31+34, Արմավիրում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +31+34, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +18+23, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +31+34, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +30+34, Սյունիքի նախալեռնային շրջաններում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +23+27։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250