Ռուսաստանը Ուկրաինային հարվածել է ուրան պարունակող զինամթերքով
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ռուսական զինուժը սկսել է կիրառել «Գերան-2» հարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնք, ըստ ուկրաինական կողմի, զինված են աղքատացված ուրան պարունակող ռազմամթերքով։
ՈւԱԾ-ի տվյալներով՝ նման տարրեր հայտնաբերվել են այն ԱԹՍ-ների բեկորների ուսումնասիրության ժամանակ, որոնցով Ռուսաստանը հարվածել է Չեռնիգովի մարզին 2026 թվականի ապրիլ-հունիս ամիսներին։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության մասնագետների հետ իրականացված ստուգումների ընթացքում, ըստ ՈւԱԾ-ի, որոշ բեկորների մոտ արձանագրվել է ճառագայթման բարձր մակարդակ՝ թույլատրելի նորմայից ավելի քան 80 անգամ։
Ուկրաինական կողմի պնդմամբ՝ ռուսական կողմը ԱԹՍ-ների վրա տեղադրել է ավիացիոն հրթիռների մարտական մասեր, որոնցում հայտնաբերվել են ուրան-235 և ուրան-238 տարրեր։
ՈւԱԾ-ն հայտարարել է, որ վտանգավոր բեկորներն արդեն վնասազերծվել են, իսկ դեպքի վայրերը մաքրվել և վերցվել են վերահսկողության տակ։
Այս հայտարարության հիման վրա Ուկրաինայում քրեական գործ է հարուցվել՝ պատերազմական հանցագործության հոդվածով։
Աղքատացված ուրանը բարձր խտությամբ նյութ է, որը հիմնականում օգտագործվում է զրահահար զինամթերքում։ Այն ավելի քիչ ռադիոակտիվ է, քան բնական ուրանը, սակայն կարող է վտանգ ներկայացնել, եթե այն վերածվում է փոշու և ներթափանցում մարդու օրգանիզմ։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժել են նավթաբազան և կրկին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններից մեկը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզին։ Հարձակման թիրախում են հայտնվ...
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լքել է երկիրը. ԶԼՄ
«Ալ Հադաթ» հեռուստաալիքի հետ զրույցում անվտանգության ոլորտի իսրայելական աղբյուրը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին ներկա...
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...