Նավթի գնաճը կշարունակվի
Նավթի գները կարող են հասնել մեկ բարելի համար 200 դոլարի, եթե Իրանի շուրջ հակամարտությունը շարունակվի մինչև հունիս, և Հորմուզի նեղուցը փակ մնա։ Այս մասին տեղեկանում ենք Bloomberg գործակալությունից, որն իր հերթին հղում է արել Macquarie Group-ի վերլուծաբաններին։
Ըստ աղբյուրի՝ նման սցենարի հավանականությունը գնահատվում է 40 տոկոս։ Միևնույն ժամանակ մոտ 60 տոկոս հավանականություն կա, որ հակամարտությունը մինչև մարտ կավարտվի։ Վերլուծաբանների կարծիքով՝ նեղուցի երկարատև փակման դեպքում նավթի գները պետք է զգալիորեն աճեն՝ համաշխարհային պահանջարկի պատմականորեն բարձր մակարդակը նվազեցնելու համար։
Հորմուզի նեղուցի փակումը արդեն իսկ հանգեցրել է նավթի և նավթամթերքների գների կտրուկ աճի: Սովորաբար նեղուցով ամսական անցնում է մոտ 3000 նավ՝ օրական տեղափոխելով մոտ 15 միլիոն բարել նավթ և 5 միլիոն բարել նավթամթերք։
Նմանատիպ հոդվածներ
Չինաստանի ներդրումները Հարավային Կովկասում կրկնապատկվել են
Չինաստանը վերջին տասնամյակում ավելացրել է ներդրումները Հարավային Կովկասի երկրներում։ Եվրասիական զարգացման բանկի տվյալներ...
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
2025 թվականին առնվազն 10 հազար տոննա խաղող մթերած կազմակերպությունները կկարողանան արտոնյալ պայմաններով վարկեր ստանալ։ Յո...
ԱՄՆ դոլարի արժեզրկումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի շուկայի վրա
ԱՄՆ դոլարի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հասել է վերջին տասը տարվա նվազագույն մակարդակին՝ շարունակելով արժեզրկման մի...
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ և 1 վագոն հնդկաձավար. ԶԼՄ
Պարարտանյութերը և հնդկացորենը Հայաստան կուղարկվեն տարանցիկ ճանապարհով՝ Ադրբեջանի տարածքով։ Այս մասին հայտնում են ադրբեջա...