Ռուսաստանը ո՛չ Աստանայի, ո՛չ Երևանի հետ բանակցություններ չի վարում. Զախարովա
Ռուսաստանը Հայաստանի երկաթուղին Ղազախստանին կառավարման փոխանցելու շուրջ բանակցություններ չի վարում։ Այդ մասին ապրիլի 1-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով թեմայի վերաբերյալ բարձրացված հարցին։
Զախարովան հիշեցրել է, որ մարտի 30-ին ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտնել էր, որ նման քննարկումներ չեն ընթանում ո՛չ Աստանայի, ո՛չ Երևանի հետ։ Նա նշել է, որ պետք է հաշվի առնել ոլորտային գերատեսչության ղեկավարի այդ հայտարարությունը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև շեշտել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ 2008 թվականին կնքված կոնցեսիոն պայմանագիրը նախատեսված է 30 տարվա համար՝ ևս 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Նրա խոսքով՝ ընկերությունը երկար տարիներ կատարում է պայմանագրային պարտավորությունները, իսկ ռուսական ներդրումները Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքներում գերազանցել են 30 միլիարդ ռուբլին։
Բարձր մակարդակի հնարավոր բանակցությունների վերաբերյալ Զախարովան նշել է, որ նման հարցերը սովորաբար մեկնաբանում է ՌԴ նախագահի վարչակազմը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենով բեռնված հերթական գնացքը
Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան է ուղարկվել ռուսական ցորենով բեռնված հերթական գնացքը։ Այսօր Բաքվի մերձակայքում գտնվող Բ...
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ և 1 վագոն հնդկաձավար. ԶԼՄ
Պարարտանյութերը և հնդկացորենը Հայաստան կուղարկվեն տարանցիկ ճանապարհով՝ Ադրբեջանի տարածքով։ Այս մասին հայտնում են ադրբեջա...
Հորմուզի նեղուցով նավերի անցումը կդառնա վճարովի
Իրանի նոր օրենքի համաձայն՝ առևտրային նավերը պարտավոր կլինեն վճար վճարել Հորմուզի նեղուցով նավարկելու համար։ Այս մասին հա...
Թրամփը խոսել է նավթի գներից
Նավթի գները կտրուկ անկում կապրեն համաձայնագրի կնքումից անմիջապես հետո: Այս մասին հայտնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «...