Ճապոնիան 73 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայում
Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնում է, որ ԱՄՆ-ն և Ճապոնիան համաձայնության են եկել ամերիկյան էներգետիկայի ոլորտում մինչև 73 միլիարդ դոլարի ճապոնական ներդրումների շուրջ։
Համաձայնագիրը նախատեսում է երեք նախագծի իրականացում, այդ թվում՝ հաջորդ սերնդի փոքր մոդուլային ռեակտորների կառուցում։ Նախագիծը կիրականացվի Hitachi և GE Vernova համատեղ ձեռնարկության կողմից՝ Թենեսի և Ալաբամա նահանգներում, որի համար Տոկիոն կհատկացնի մինչև 40 միլիարդ դոլար։
Բացի այդ, նախատեսվում է մինչև 33 միլիարդ դոլար ներդրում Փենսիլվանիայում և Տեխասում գազային էլեկտրակայանների կառուցման համար՝ աճող էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարելու նպատակով, այդ թվում՝ արհեստական բանականության ոլորտի տվյալների մշակման կենտրոնների կողմից։
Ներդրումները կազմում են ամերիկյան նախագծերի ֆինանսավորման ուղղությամբ Ճապոնիայի ստանձնած ընդհանուր 550 միլիարդ դոլարի պարտավորությունների երկրորդ փուլը, որոնք ձեռք են բերվել երկրների միջև առևտրային համաձայնագրի շրջանակում։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հուլիսի վերջին Ճապոնիան և ԱՄՆ-ն կնքել էին առևտրային գործարք՝ մաքսատուրքերի հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով։ Այն ներառում է Ճապոնիայի կողմից ԱՄՆ-ում 550 միլիարդ դոլարի ներդրումներ, ճապոնական շուկայի բացում ամերիկյան ապրանքների համար, ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների համար 15% սակագներ և այլ դրույթներ։ Նշվում էր, որ եթե Տոկիոն չստորագրեր համաձայնագիրը, նրան կսպառնար Վաշինգտոնի կողմից 25% հայելային մաքսատուրք։
2025 թվականի հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ճապոնիայի վարչապետ Տակաիտի Սանաեն ստորագրել էին հարաբերությունների նոր ոսկե դարաշրջանի վերաբերյալ համաձայնագիր, ինչպես նաև ռազմավարական ներդրումների մասին հուշագիր և հազվագյուտ հողային մետաղների մատակարարման ապահովման շրջանակային ծրագիր՝ դրանց արդյունահանման և վերամշակման միջոցով։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Իրանում հակամարտությունը շարունակվի Հայաստանում գնաճ կլինի. ԿԲ նախագահ
Եթե Իրանում հակամարտությունը շարունակվի, ՀՀ-ում գնաճը 1,2-1,7%-ով կաճի, պատճառը նաև նավթի գինն է: Այս մասին մամլո ասուլի...
ԱՄՆ-ն թույլատրել է ռուսական նավթի վաճառքը
ԱՄՆ-ը լիցենզիա է տրամադրել, որը թույլ է տալիս Ռուսաստանին մատակարարել և վաճառել հում նավթ և նավթամթերք, որոնք բեռնված են...
Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում խորհրդակցություն է անցկացրել՝ քննարկելու նավթի և գազի համաշխարհային շուկայո...
Նավթի գինը գերազանցել է 100 դոլարը
Նավթի համաշխարհային գները 2022 թվականից ի վեր առաջին անգամ անցել են մեկ բարելի համար 100 դոլարի սահմանը։ Դա տեղի է ունեց...