Եթե Իրանում հակամարտությունը շարունակվի Հայաստանում գնաճ կլինի. ԿԲ նախագահ
Եթե Իրանում հակամարտությունը շարունակվի, ՀՀ-ում գնաճը 1,2-1,7%-ով կաճի, պատճառը նաև նավթի գինն է: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
«Մեր գնահատականներով՝ դա նավթի գնի ավելացումներն են, ներմուծման այլընտրանքային ճանապարհների օգտագործման արդյունքում գնի որոշակի աճը և Իրանից ներմուծվող պարենային ապրանքների որոշակի փոխառումը, սա ռիսկերի տիրույթում է, մենք չենք ասում, որ սա տեղի է ունենալու, բայց տեղի ունենալու պարագայում 1,2-1,7%-ով գնաճը կաճի:
Տնտեսության վրա ազդեցության մասով մի քանի ուղղի կա, ուղղիներից առաջինը դա կոնֆլիկտի ազդեցությունն է համաշխարհային տնտեսության և ընդհանուր տնտեսական զարգացումների: Հակամարտությունը ավելացնում է գնաճի ավելացման տեսանկյունից, ինչը բավականին անցանկալի երևույթ է լինելու մեզ համար: Ուստի մեր քննարկումների ընթացքում այդ կոմպոնենտին մեծ կշիռ ենք տվել: Երկրորդը՝ եթե արտաքին պահանջարկը նվազեց, դա ազդելու է մեր տնտեսության արդյունքների վրա»,- նշել է նա:
Պոտենցիալ ռիսկերի տեսանկյունից՝ Մարտին Գալստյանը հավելել է, որ խնդիրներից է Միջին Արևելքի շուկաներում հայկական ընկերությունների կողմից ապրանքների իրացման հնարավորության սամանափակումները:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն թույլատրել է ռուսական նավթի վաճառքը
ԱՄՆ-ը լիցենզիա է տրամադրել, որը թույլ է տալիս Ռուսաստանին մատակարարել և վաճառել հում նավթ և նավթամթերք, որոնք բեռնված են...
Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում խորհրդակցություն է անցկացրել՝ քննարկելու նավթի և գազի համաշխարհային շուկայո...
Նավթի գինը գերազանցել է 100 դոլարը
Նավթի համաշխարհային գները 2022 թվականից ի վեր առաջին անգամ անցել են մեկ բարելի համար 100 դոլարի սահմանը։ Դա տեղի է ունեց...
Վաշինգտոնը ցանկանում է կանխել իրանական նավթի հասանելիությունն ահաբեկիչներին. Ջարոդ Էգեն
Fox Business հեռուստաալիքի եթերում Սպիտակ տանն առընթեր Էներգետիկ գերիշխանության խորհրդի տնօրեն Ջարոդ Էգենը հայտարարել է,...