Նավթի գինը գերազանցել է 100 դոլարը
Նավթի համաշխարհային գները 2022 թվականից ի վեր առաջին անգամ անցել են մեկ բարելի համար 100 դոլարի սահմանը։ Դա տեղի է ունեցել ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտության սրման և Հորմուզի նեղուցով մատակարարումների երկարատև խափանման վերաբերյալ մտահոգությունների ֆոնին։
Հանգստյան օրերին ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի տարածքում նոր ավիահարվածներ են իրականացրել՝ խոցելով մի շարք օբյեկտներ, այդ թվում նաև նավթապահեստներ։
Էներգակիրների մատակարարումների հնարավոր լուրջ խափանումները կարող են հանգեցնել գների բարձրացման ամբողջ աշխարհի սպառողների և բիզնեսի համար։
Երկուշաբթի առավոտյան Ասիայում Brent տեսակի նավթը թանկացել է մոտ 15,5%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 107,16 դոլարի, իսկ ԱՄՆ-ի Nymex Light Sweet նավթի գինը աճել է ավելի քան 17%-ով՝ կազմելով 106,77 դոլար։
Շուկայի բազմաթիվ մասնակիցներ կանխատեսում էին, որ այս շաբաթ նավթի գինը կհասնի 100 դոլարի սահմանին։
Գնի 10%-անոց աճը գրանցվել է ընդամենը մոտ մեկ րոպեի ընթացքում, իսկ հաջորդ 15 րոպեների ընթացքում Ասիայում գինը բարձրացել է ևս 10%-ով։
Անցյալ շաբաթ շուկաները համեմատաբար հանգիստ էին, թեև Պարսից ծոցում միլիոնավոր բարել նավթ և հեղուկ բնական գազ փաստացի արգելափակված էին Հորմուզի նեղուցով անցման խնդիրների պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի ևս 4500 տոննա դիզելային վառելիք
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այսօր ևս նախատեսվում է Ադրբեջանից Հայաստան ուղարկել 4500 տոննա դիզելային վառելիք։ Հիշե...
Վաշինգտոնը ցանկանում է կանխել իրանական նավթի հասանելիությունն ահաբեկիչներին. Ջարոդ Էգեն
Fox Business հեռուստաալիքի եթերում Սպիտակ տանն առընթեր Էներգետիկ գերիշխանության խորհրդի տնօրեն Ջարոդ Էգենը հայտարարել է,...
Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 70,4 միլիոն եվրո վարկ
Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 70,4 միլիոն եվրո վարկ՝ ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման նպ...
Հայկական ծագման ապրանքների արտահանումը շարունակում է աճել. Պապոյան
Հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանման ծավալները 2025 թվականին զգալի աճ են գրանցել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում...