Իրանում չեն բացառել ԱՄՆ-ի հետ համագործակցությունը նավթագազային ոլորտում
Իրանի նավթի նախարարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը նավթագազային ոլորտում հնարավոր է՝ այն պայմաններում, երբ երկու երկրները շարունակում են միջուկային բանակցությունները։
«Ամեն ինչ հնարավոր է»,- ասել է նախարարը։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Կաբարին հայտնել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգում ներառված են նավթագազային ոլորտում փոխադարձ շահերը, հանքավայրերի համատեղ շահագործումը, լեռնահանքային արդյունաբերության մեջ ներդրումները և նույնիսկ ինքնաթիռների ձեռքբերումը։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվան առաջարկում է վերադառնալ դոլարին. Bloomberg
Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլը պատրաստել է հուշագիր, որով առաջարկվում է վերականգնել դոլարով հաշվարկները՝ ԱՄ...
Ռուսական գազը կմատակարարվի Իրան
Իրանում պատրաստվում են Ռուսաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Մոսկվա...
ԵՄ-ն քննարկում է ռուսական պողպատի մատակարարումների լիակատար արգելքը
Եվրամիությունում քննարկվում է Ռուսաստանի պողպատի մատակարարումների ամբողջական արգելքի հնարավորությունը՝ Ուկրաինայի դեմ պա...
Հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանման ծավալներն աճել են. Գևորգ Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում վիճակագրություն է հրապարակել՝ ներկայացնելով հայկական ծագում ունե...