Ռուսական գազը կմատակարարվի Իրան
Իրանում պատրաստվում են Ռուսաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Նրա խոսքով՝ իրանական կողմը որևէ խոչընդոտ չի տեսնում նախագծի իրականացման հարցում։ Ջալալին նշել է, որ արդեն անցկացվել են բանակցություններ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և պայմանագրի ստորագրումից հետո հնարավոր կլինի անցնել ծրագրի գործնական փուլին։
Դեսպանը նաև հայտնել է, որ նախագծի տեխնիկական հարցերի լուծումը կարող է տևել շուրջ երկու-երեք տարի։ Նրա խոսքով՝ այդ փուլից հետո հնարավոր կլինի սկսել ռուսական գազի մատակարարումները Իսլամական Հանրապետություն։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվան առաջարկում է վերադառնալ դոլարին. Bloomberg
Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլը պատրաստել է հուշագիր, որով առաջարկվում է վերականգնել դոլարով հաշվարկները՝ ԱՄ...
ԵՄ-ն քննարկում է ռուսական պողպատի մատակարարումների լիակատար արգելքը
Եվրամիությունում քննարկվում է Ռուսաստանի պողպատի մատակարարումների ամբողջական արգելքի հնարավորությունը՝ Ուկրաինայի դեմ պա...
Հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանման ծավալներն աճել են. Գևորգ Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում վիճակագրություն է հրապարակել՝ ներկայացնելով հայկական ծագում ունե...
Իրանում չեն բացառել ԱՄՆ-ի հետ համագործակցությունը նավթագազային ոլորտում
Իրանի նավթի նախարարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը նավթագազային ոլորտում հնարավոր է՝ այն պ...