Մոսկվան առաջարկում է վերադառնալ դոլարին. Bloomberg
Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլը պատրաստել է հուշագիր, որով առաջարկվում է վերականգնել դոլարով հաշվարկները՝ ԱՄՆ-ի հետ տնտեսական համագործակցությունը ընդլայնելու նպատակով։ Փաստաթուղթը, ըստ աղբյուրի, նախատեսված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համար և շրջանառվել է ռուս բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում։
Հրապարակման համաձայն՝ յոթ կետերից մեկով նախատեսվում է դոլարային համակարգի կիրառումը նաև ռուսական էներգակիրների առևտրում։ Գործակալությունը նշում է, որ նման քայլը կարող է նշանակել արտաքին տնտեսական քաղաքականության էական փոփոխություն։
Փաստաթղթում հիշատակվում են նաև նավթի և հեղուկացված բնական գազի համատեղ նախագծեր, համագործակցություն հումքային ռեսուրսների, ատոմային էներգետիկայի և արհեստական բանականության ոլորտներում, ինչպես նաև պայմաններ ամերիկյան ընկերությունների վերադարձի համար։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել հրապարակումը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական գազը կմատակարարվի Իրան
Իրանում պատրաստվում են Ռուսաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Մոսկվա...
ԵՄ-ն քննարկում է ռուսական պողպատի մատակարարումների լիակատար արգելքը
Եվրամիությունում քննարկվում է Ռուսաստանի պողպատի մատակարարումների ամբողջական արգելքի հնարավորությունը՝ Ուկրաինայի դեմ պա...
Հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանման ծավալներն աճել են. Գևորգ Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում վիճակագրություն է հրապարակել՝ ներկայացնելով հայկական ծագում ունե...
Իրանում չեն բացառել ԱՄՆ-ի հետ համագործակցությունը նավթագազային ոլորտում
Իրանի նավթի նախարարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը նավթագազային ոլորտում հնարավոր է՝ այն պ...