Այդ մասին խոսք ասելը կլիներ ՀՀ ներքին գործերին ուղիղ միջամտություն. Միրզոյանը` Լավրովի մեկնաբանության մասին
«Իմ շատ սիրելի և հարգելի գործընկեր պարոն Լավրովի տեղեկությունները սխալ են, ՀՀ-ում չկա քրեական հետապնդում քաղաքական գործունեության համար»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյի Լավրովի հայտարարությանը:
Ըստ Միրզոյանի՝ քաղաքական հայտարարությունների դեպքում քրեական հետապնդում է իրականացվում, եթե այդ արտահայտությունները պարունակում են սպառնալիք կամ վիճարկում են ՀՀ ինքնիշխանությունը:
«Եթե նույնիսկ այդպես լիներ, ներողություն, այդ մասին խոսք ասելը կամ մեկնաբանելը կլիներ ՀՀ ներքին գործերին ուղիղ միջամտություն»,-նշել է Միրզոյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նա ասել էր, որ ռուսական կողմին լրջորեն մտահոգել է այն հանգամանքը որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է քաղաքական հայացքների համար:
Նմանատիպ հոդվածներ
Չեղարկե'լ արտերկրում Եպիսկոպոսաց ժողովը. եկեղեցու «բարենորոգման» խորհուրդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եկեղեցու բարենորոգման նպատակով ձևավորած համակարգող խորհրդին միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկ...
ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակը չունի իրավական պարտադիր ուժ. Փաշինյան
Հայաստանի Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար, և փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման,...
Նախարարը ներկայացրել է՝ ինչ է հանձնվել այլ պետությանը՝ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի միջոցով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղ...
Մամիջանյանը՝ ՀՀԿ-ի ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռևս քննարկում է, թե ինչ ձևաչափով են մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրությ...