ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակը չունի իրավական պարտադիր ուժ. Փաշինյան
Հայաստանի Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար, և փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից: Այս մասին Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակը չունի իրավական պարտադիր ուժ, որովհետև դա հայտարարություն է երկու կառավարությունների: Դա ընթացակարգ է, հռչակագիրը եղավ, իրավական ընթացակարգը, որից հետո արդեն իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնագրի նախագծերը կգրվեն, կգան խորհրդարան և կհաստատվեն:
Դուք հիմա ստիպում եք, որ ես հարցին այլ դիտանկյունից նայեմ: Ամոթ է, որ մենք դա չենք նկատում, բայց հարգելիներս, Հայաստանի Հանրապետությունը արդեն ստացել է փոխադարձ առավելությունների մի մասը: Բենզինի գինը 20 տոկոսով ընկել է, ցորեն է ներկրվում Հայաստանի Հանրապետություն՝ Ղազախստանի ու Ռուսաստանի կողմից, դա առավելություն չէ՞: Փոխադարձ առավելության մի մասն արդեն ստացվել է»,- նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Չեղարկե'լ արտերկրում Եպիսկոպոսաց ժողովը. եկեղեցու «բարենորոգման» խորհուրդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եկեղեցու բարենորոգման նպատակով ձևավորած համակարգող խորհրդին միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկ...
Նախարարը ներկայացրել է՝ ինչ է հանձնվել այլ պետությանը՝ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի միջոցով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղ...
Այդ մասին խոսք ասելը կլիներ ՀՀ ներքին գործերին ուղիղ միջամտություն. Միրզոյանը` Լավրովի մեկնաբանության մասին
«Իմ շատ սիրելի և հարգելի գործընկեր պարոն Լավրովի տեղեկությունները սխալ են, ՀՀ-ում չկա քրեական հետապնդում քաղաքական գործո...
Մամիջանյանը՝ ՀՀԿ-ի ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռևս քննարկում է, թե ինչ ձևաչափով են մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրությ...