Նախարարը ներկայացրել է՝ ինչ է հանձնվել այլ պետությանը՝ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի միջոցով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի՝ «Թրիփփ»-ի վերաբերյալ հարցին, ասել է.
«Նախկին արտգործնախարարներից մեկն ասում է՝ դե ողորմելի է, 74 տոկոսը տվել են, 26 տոկոսն են իրենց պահել: Հիմա այդ մարդը, որն ասել է, որ ողորմելի է այդ վիճակը, որով մենք 74 տոկոս տվել ենք ուրիշին. ուշադրություն, իր՝ ԱԳ նախարար լինելու շրջանում «Գույք՝ պարտքի դիմաց» 5 ձեռնարկություն ոչ թե 74 տոկոսով, 100 տոկոսով տվել ենք այլ պետության»:
Նախարարը ներկայացրեց՝ ինչ է հանձնվել այլ պետությանը՝ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի միջոցով Վարդան Օսկանյանի պաշտոնավարման ընթացքում.
«ՀայՌուսգազարդ»-ի վերջին 20 տոկոսը 2013 թվականի փետրվարին. վերջին 20 տոկոսով էլի 100 տոկոսով տվել ենք այլ պետության:
Մի խողովակ էինք գցում Իրանից գազի համար, այդ խողովակի կեսը մի տարի տվեցին այդ նույն պետությանը, մի կտորն էլ էլի տվեցին այդ պետությանը:
Հրազդան ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը 100 տոկոսով, ոչ թե 74 տոկոսով տվեցին ուրիշ պետության:
ՀԷՑ-ը՝ «Ինտեր ՌԱՕ»-ին. կարծեմ ոչ թե 74 տոկոսով, այլ՝ 100 տոկոսով:
Հիմա այս պատմության մեջ ողորմելին ո՞վ է, այ ողորմելիներ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ ՀՀ-ում քաղաքական հայացքների համար մարդ են ձերբակալում, Միրզոյանն ասաց.
«Իմ շատ սիրելի և հարգելի գործընկեր պարոն Լավրովի տեղեկությունները սխալ են, այդպիսի հիմքով՝ քրեական հետապնդում քաղաքական գործունեության համար, Հայաստանում չկա։
Եթե նույնիսկ էդպես լիներ, ապա այդ մասին խոսք ասելը, մեկնաբանելը կլինեին ՀՀ ներքին գործերին ուղիղ միջամտություն։ Եկեք ամեն մեկն իր ներքին գործերի վրա կենտրոնանա»,- նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Չեղարկե'լ արտերկրում Եպիսկոպոսաց ժողովը. եկեղեցու «բարենորոգման» խորհուրդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եկեղեցու բարենորոգման նպատակով ձևավորած համակարգող խորհրդին միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկ...
ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակը չունի իրավական պարտադիր ուժ. Փաշինյան
Հայաստանի Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար, և փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման,...
Այդ մասին խոսք ասելը կլիներ ՀՀ ներքին գործերին ուղիղ միջամտություն. Միրզոյանը` Լավրովի մեկնաբանության մասին
«Իմ շատ սիրելի և հարգելի գործընկեր պարոն Լավրովի տեղեկությունները սխալ են, ՀՀ-ում չկա քրեական հետապնդում քաղաքական գործո...
Մամիջանյանը՝ ՀՀԿ-ի ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռևս քննարկում է, թե ինչ ձևաչափով են մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրությ...