Քաղաքականություն

Իրանի քաղաքներում կարգուկանոնը վերականգնվել է. իրանցի պաշտոնյա

Mariam Z. 113 դիտում
Իրանի քաղաքներում կարգուկանոնը վերականգնվել է. իրանցի պաշտոնյա

Իրանի իշխանությունները լիովին վերականգնել են կարգուկանոնը քաղաքներում՝ Իսլամական Հանրապետությունում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերից և անկարգություններից հետո, հայտարարել է Իրանի անվտանգության ուժերի գլխավոր հրամանատար Ահմադ Ռեզա Ռադանը։


«Շնորհիվ մեր քաղաքացիների վճռական միջոցառումներին մասնակցության, ինչպես նաև զինված ուժերի, անվտանգության մարմինների և իրավապահ մարմինների գործողությունների, երկրի քաղաքներում լիովին վերականգնվել է անվտանգությունն ու կարգուկանոնը», - ասել է Ռադանը, ըստ Իրանի պետական ​​IRIB հեռուստաալիքի։


Նա նաև նշել է, որ իրավապահ մարմինները կշարունակեն իրենց աշխատանքը մինչև Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգություններին և ջարդերին մասնակցած բոլոր անձանց վերջնականապես բացահայտումը և ձերբակալումը։


Հիշեցնենք` Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ սկզբում ազգային արժույթի արժեզրկման պատճառով, սակայն հետագայում վերածվել են անկարգությունների և կառավարության դեմ բողոքի ցույցերի

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250