Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել. Ռուբեն Ռուբինյան
Մեր դիրքորոշման մեջ փոփոխություն չի եղել․ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը և Հայաստան-Ադրբեջան գործընթացը տարբեր գործընթացներ են, սակայն, քանի որ դրանք նույն տարածաշրջանում են, կարող են փոխազդել միմյանց վրա։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ Թուրքիան շարունակում է կապել հայ-թուրքական գործընթացը հայ-ադրբեջանականի հետ։
Նրա խոսքով՝ Հայաստանը կարծում է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթացը ոչ միայն չի վնասի Հայաստան-Ադրբեջան գործընթացին, այլև կարող է նպաստել դրան և նոր ազդակ հաղորդել։ Ռուբինյանը նշել է նաև, որ հնարավոր չէ չնկատել Հայաստան-Ադրբեջան գործընթացում գրանցված առաջընթացը՝ հիշատակելով օգոստոսի 8-ի խաղաղության հռչակագիրը, երկաթգծի առնվազն մասնակի ապաշրջափակումը և այլ քայլեր։
ԱԺ փոխխոսնակի գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ բոլոր գործընթացները զարգանում են դրական ուղղությամբ, և արդեն կան որոշ արդյունքներ, ինչպես նաև ակնկալվում են նոր արդյունքներ։
Նմանատիպ հոդվածներ
Ալեքսանայնը` «Ախուրիկ» սահմանային անցակետից ռուս սահմանապահների հնարավոր հեռացման մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ճեպազրույցում անդրադարձել է «Ախուրիկ» սահմանային ան...
Փաշինյանն արժանացլ է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակին
Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակն այսօր հայտարարեց 2026 թվականի մրցանակակիրներին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավար...
Ձերբակալվել են ՊԵԿ-ի 2 գլխավոր օպերլիազորներ
Կաշառք ստանալու համար ձերբակալվել են ՊԵԿ-ի 2 գլխավոր օպերլիազորներ: Այս մասին Auroranews-ին հայտնել են Հակակոռուպցիոն կո...
Վարդան Ղուկասյանը հիվանդանոցից տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան. Զարուհի Փոստանջյան
Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը հիվանդանոցից տեղափոխվել է ԱԱԾ ձերբակալվածների պահման վայր։ Այս մասին տեղեկացրել է...