Թրամփը ստացել է Նոբելյան խաղաղության մրցանակ
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն լրագրողներին հայտնել է, որ երեկ Սպիտակ տանը կայացած մասնավոր հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է հանձնել Նոբելյան խաղաղության մրցանակի մեդալը։
Fox News-ը, հղում անելով Սպիտակ տան պաշտոնյաներին, հաղորդել է, որ ամերիկացի առաջնորդը ընդունել է։
«Կարծում եմ՝ այսօր պատմական օր է մեզ՝ վենեսուելացիներիս համար», - ասել է Մաչադոն Թրամփի հետ իր առաջին անձնական հանդիպումից հետո։
ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի կողմից Կարակասում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին գերի վերցնելուց հետո Թրամփը հրաժարվել է աջակցել Մաչադոյին որպես երկրի նոր առաջնորդ, չնայած նրա գլխավորած շարժումը հաղթանակ է տարել 2024 թվականի ընտրություններում։
Փոխարենը, նա գործ ունի գործող նախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ, որը Մադուրոյի փոխնախագահն էր։





























