Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած

Հունվարի 11-ին՝ ժամը 14։26-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահագնաձոր գյուղի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է. կա արգելափակված քաղաքացի։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին «MAN» մակնիշի բեռնատարը (բեռնված լամինատով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Բեռնատարից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։


Փրկարարները վարորդին դուրս են բերել բեռնատարի խցիկից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։


Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս բերել թափված լամինատը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Քաղաքականություն