Ֆրանսիայում ձերբակալել են ռուսների՝ լրտեսության և քարոզչության կասկածանքով
Ֆրանսիական իշխանությունները մի շարք ձերբակալություններ են իրականացրել SOS Donbass ֆրանս–ռուսական միավորման քննության շրջանակներում։ Ինչպես հայտնում է DW-ն, կասկածյալներից մեկը՝ 40-ամյա Ռուսաստանի քաղաքացի Վյաչեսլավ Պ.-ն, Փարիզի դատախազության կողմից մեղադրվում է սեպտեմբերին Հաղթանակի կամարի վրա ռուսամետ պաստառներ փակցնելու համար։ Նրա ինքնությունը հաստատվել է տեղի տեսախցիկների տեսագրությունների միջոցով։
Մյուս կասկածյալը՝ Աննա Ն.-ն, մեղադրվում է ֆրանսիացի տնտեսական գործիչներից զգայուն տեղեկատվություն ստանալու փորձի մեջ։ Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչությունը (DGSI) նրան հետևում է առնվազն տարեսկզբից՝ կասկածելով, որ նա իրականացրել է «գործողություններ, որոնք վնասում են երկրի հիմնարար շահերին»։
Դեռ մարտին նրա նկա նկատմամբ առաջացել է քրեական գործ օտարերկրյա պետության օգտին լրտեսության կասկածանքով, և եթե մեղադրանքը հաստատվի, նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։





























