Ալիևը՝ Հայաստանի մասին․ միակողմանի քայլերով ցույց ենք տվել, որ սա թղթի վրա խաղաղություն չէ
Մենք քննարկեցինք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը. այս գործընթացը հաջողությամբ շարունակվում է: Այս մասին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում է APA-ն:
Նա նշել է, որ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել:
«Մենք միակողմանի քայլեր ենք ձեռնարկել՝ ցույց տալու համար, որ սա թղթի վրա խաղաղություն չէ։ Ամփոփելով՝ մենք ցույց ենք տալիս, որ մեզ համար խաղաղությունը իրականություն է»,- հավելել է Ալիևը:
Իր հերթին Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, դիմելով Ալիևին ասել է. «Ես ցանկանում եմ շնորհավորել Ձեզ այն բանի համար, որ Դուք հանդես եք եկել Հայաստանի հետ պատմական խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ:
ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Պատրաստ ենք խթանել խաղաղությունը ոչ թե թղթի վրա, այլ իրական կյանքում, և մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ այսօր և ամեն օր»:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...