Զորակոչից խուսափելու գործերով բուժզննումից հրաժարվելը կարող է քրեական պատասխանատվություն առաջացնել
Եթե քաղաքացին տարիներ առաջ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է կեղծ բժշկական փաստաթղթերի հիման վրա, ապա հետագայում նշանակված բուժզննումից հրաժարվելու դեպքում կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության։
Նման օրենսդրական փոփոխություն է առաջարկում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Նախագիծն արդեն քննարկվել է խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։
Առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել այն դեպքերում, երբ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, զորահավաքային զորակոչից կամ վարժական հավաքից խուսափելու վերաբերյալ քրեական վարույթի ընթացքում անձը հրաժարվում է նշանակված առողջական հետազոտությունից կամ փորձաքննությունից, ինչպես նաև հետազոտության համար անհրաժեշտ նմուշներ տրամադրելուց։
Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ նման դեպքեր լինում են, երբ քաղաքացիները ծառայությունից ազատվել կամ տարկետում են ստացել առողջական վիճակի վերաբերյալ կեղծ բժշկական փաստաթղթերի հիման վրա, իսկ հետագայում, երբ այդ հանգամանքները ստուգելու նպատակով նշանակվում է նոր բուժզննում կամ փորձաքննություն, հրաժարվում են մասնակցել՝ փորձելով խուսափել հնարավոր խախտումների բացահայտումից։
Իսկ 2024 թվականից Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ներկայացնելում է զինվորական ծառայության պայմանների հետ կապված խնդիրները:
Վարժական հավաքների վերաբերյալ իր տեսակետն է հայտնել նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ 25-օրյա վարժական հավաքների տևողությունը հնարավոր է կրճատել մինչև 20-21 օր, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատժի միջոց և դեռևս չի գնում այդ քայլին։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ները թիրախավորել են Ռուսաստանի «Մայակ» ռազմական գործարանը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի «Մայակ» ռազմական գործարանին։ Նախնական տվյալներով՝ վնասներ են հ...
Ճապոնիան և Ուկրաինան համատեղ անօդաչու թռչող սարքերի նախագիծ են մեկնարկում
Ճապոնիան Ուկրաինայի հետ համատեղ մեկնարկում է անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության լայնածավալ նախագիծ։ Այդ մասին...
ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում Ռուսաստանի վրա
Հունիսի 30-ի գիշերը Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է 419 անօդաչու թռչ...
Ադրբեջանը կրկին մեղադրել է Հայաստանին անհետ կորածների վերաբերյալ տեղեկություններ չտրամադրելու մեջ
Ադրբեջանի դեմ Հայաստանի «ռազմական ագրեսիայի» հետևանքով անհետ կորած մեր քաղաքացիների ճակատագրի որոշմանը լրջորեն ազդում են...