Ընտրության իրավունք կունենան միայն Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիները․ ՆԳ նախարարի պարզաբանումը
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ընտրական իրավունքի վերաբերյալ ներկայացված օրենսդրական փոփոխությունների տրամաբանությունն այն է, որ ընտրություններին մասնակցեն միայն այն քաղաքացիները, ովքեր ունեն մշտական և կայուն կապ պետության հետ։
Նրա խոսքով՝ այդ կապը առավել հստակ արտահայտվում է Հայաստանում մշտապես բնակվելով և երկրում կյանքը կազմակերպելով։
«Միջազգային պրակտիկայում ևս կան ռեզիդենտության սկզբունքով կարգավորումներ, երբ տարբեր իրավունքներ կապվում են տվյալ երկրում բնակության փաստի հետ»,– նշել է նախարարը՝ օրինակ բերելով նաև առողջության ապահովագրության համակարգերը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կան հաշվարկներ՝ արտերկրից քվեարկողների ազդեցության վերաբերյալ, Սարգսյանը նշել է, որ նախաձեռնությունը պայմանավորված չէ որևէ կոնկրետ դեպքով։ Նրա խոսքով՝ սա հանրային քննարկումների արդյունքում ձևավորված առաջարկ է, որի նպատակն է ավելի հստակ սահմանել ընտրական գործընթացների մասնակիցների շրջանակը։
Նախարարի խոսքով՝ նախագծով նախատեսվում է, որ ընտրություններին կարող են մասնակցել այն քաղաքացիները, որոնք ընտրություններից առաջ որոշակի ժամանակահատված բնակվել են Հայաստանում։ Նա հավելել է, որ նման մոտեցումը նպատակ ունի ապահովել «իրական ժողովրդի իշխանության» ավելի ճշգրիտ արտահայտում։
Սարգսյանը նաև ընդգծել է, որ սահմանափակումը չի նշանակում, թե պետությունը հրաժարվում է իր քաղաքացիներից, քանի որ պայմանները կարող են փոփոխվել և վերականգնվել հետագա ընտրությունների ժամանակ։
Նախագիծը ներկայացվել է արտահերթ կարգով քննարկման, սակայն նախարարի խոսքով՝ դրա շուրջ արդեն եղել են հանրային քննարկումներ և կարծիքների փոխանակում։
Նմանատիպ հոդվածներ
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...
Աբովյանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Այս մասին մեզ...
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...