Ռազմական

Թուրքիայում պայթուցիկ նյութեր տեղափոխող ուկրաինական ԱԹՍ Է կործանվել

Թուրքիայում պայթուցիկ նյութեր տեղափոխող ուկրաինական ԱԹՍ Է կործանվել

Ուկրաինայի անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ), որը կրում էր հինգ կիլոգրամ պայթուցիկ, ընկել է Թուրքիայի Տրապիզոն քաղաքում։ Այս մասին հայտնում է ԻՀԱ գործակալությունը։ «Ուկրաինական ԱԹՍ-ն կործանվել է՝ բախվելով ծառին Վակֆըքեբիրի շրջանում։ 


Մասնագետները զննել են օբյեկտը և պարզել, որ դրոնը զինված է եղել հինգ կիլոգրամ պայթուցիկով», — ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել։ 


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի հյուսիսային մասում՝ Սամսունում, հայտնաբերել են անօդաչու սարքի բեկոր, որը կարող է լինել ուկրաինական կամիկաձե-դրոնի մաս։ Հստակեցվում է, որ շարժիչի տարրն ընկել է մեծ բարձրությունից, այն հայտնաբերել են տեղի բնակիչները։ 


Շուտով դրոնի դետալն առգրավել են փրկարար ծառայությունները և ուղարկել փորձաքննության։ Դրանից առաջ անհայտ անօդաչու սարք էր ընկել Թուրքիայի Քասթամոնու նահանգում գտնվող բնակելի տան մոտ, իսկ դրանից մի քանի օր առաջ Սև ծովի ափին՝ Թուրքիայի Բարթըն նահանգում, հայտնաբերվել էր անհայտ դրոն։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250