Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հուլիսի 1-ին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան Հանրապետություն: Այս մասին փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Օդանավակայանում Եվրոպական հանձնաժողովի նախագահին դիմավորել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը և այլ պաշտոնատար անձինք:
Ուրսուլա Ֆոն դեր Լայենը Բաքու կատարած այցին նվիրված գրառում է արել, որում գրված է. «Եվրոպական միությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ, բարգավաճ և լուսավոր ապագային: Մենք ցանկանում ենք օգնել կառուցել այս ապագան։ Ես այստեղ եմ նաև ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գործընկերությունն էլ ավելի խորացնելու համար՝ առևտրից մինչև տրանսպորտ, էներգետիկայից մինչև տնտեսություն»:
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...