Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերի իր էջերում գրառում է կատարել՝ անդրադառնալով իտալական գրանդի հետ գործող պայմանագրի երկարաձգմանը։
Հայ ֆուտբոլիստը, չթաքցնելով իր ուրախությունը միլանյան ակումբում ելույթները շարունակելու կապակցությամբ, մասնավորապես գրել է.
«Իմ գույները, իմ տունը։ Շարունակում ենք միասին պայքարել յուրաքանչյուր գոլի համար։ Առա՜ջ, «Ինտեր»»,- նշել է Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «ներաձուրիների» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել էր փորձառու խաղացողի հետ բանակցությունների բարեհաջող ավարտի և նոր համաձայնագիր ստորագրելու մասին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ակումբի ղեկավարության և կիսապաշտպանի միջև կնքված նոր պայմանագիրը նախատեսված է ևս 3 տարով՝ մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Նմանատիպ հոդվածներ
«Կրասնոդարը» որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին
Հայտնի է դարձել «Կրասնոդարի» հարձակվողական ոճի հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հավանական փոխարինողի անունը՝ վերջինիս հ...
Արման Ծառուկյանը խոշոր խաղադրույք է կատարել
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը խոշոր խաղադրույք է կատարել առաջիկա հանգստյան օրերին...
Բրազիլիայի ֆանտաստիկ քամբեքը․ Ճապոնիան պարտվեց
Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/16 եզրափակիչի շրջանակում Բրազիլիայի հավաքականը դրամատիկ պայքարում 2-1 հաշվով հաղթանակ...
Սպերցյանի կարիերայում շրջադարձային փոփոխություն․ անսպասելի տեղափոխություն
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մոտ ապագայում կարիերան կշարունակի Սաուդյան Արա...