Քաղաքականություն

Ընտրության իրավունք կունենան միայն Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիները

Ընտրության իրավունք կունենան միայն Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիները
Համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու կարգում առաջարկվում են փոփոխություններ, որոնցով ընտրելու իրավունք կունենան միայն այն ՀՀ քաղաքացիները, որոնք ընտրություններից 48 օր առաջ…

Համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու կարգում առաջարկվում են փոփոխություններ, որոնցով ընտրելու իրավունք կունենան միայն այն ՀՀ քաղաքացիները, որոնք ընտրություններից 48 օր առաջ (արտահերթի դեպքում՝ 28 օր առաջ) մշտապես բնակվել են Հայաստանում։



Այսինքն՝ քվեարկությանը կարող են մասնակցել միայն այն անձինք, ովքեր նախորդ 365 օրերի ընթացքում առնվազն 183 օր գտնվել են երկրում։



Նախաձեռնությունը ներկայացվել է Ազգային ժողովում՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Օրենսդրական փաթեթը հեղինակել են ՔՊ խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը և Արուսյակ Ջուլհակյանը։



Նախաձեռնության հիմնավորման մեջ նշվում է, որ ընտրական իրավունքը պետք է պայմանավորված լինի ոչ միայն քաղաքացիությամբ, այլ նաև պետության հետ իրական կապով։ Պատգամավորների խոսքով՝ պետության կարևոր որոշումներին պետք է մասնակցեն այն քաղաքացիները, որոնց կենսական շահերը հիմնականում կապված են Հայաստանի հետ։



Քննարկումներից հետո օրենսդրական փաթեթը ստացել է խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը և ընդգրկվել է հետագա քննարկման փուլում։

Նմանատիպ հոդվածներ

Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ

Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250