«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում տեղեկություն է ստացվել մարզերից մեկի բնակիչ 20-ամյա Աննա Ս․-ից, ով հայտնել է, որ հունիսի 14-ին, Քաջազնունի 9 Ա հասցեում գործող «SAS» սուպերմարկետում եղել է աշխատանքի, որտեղ իրեն է մոտեցել նույն սուպերմարկետի մենեջեր Էմանն և «ֆեյսայդիով» իրեն նկարել և իր ասելով պետք է ուղարկի գրասենյակ, սակայն հունիսի 28-ին հաղորդագրությամբ տեղեկացել է, որ խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելու եղանակով իր անունով «VTB» բանկով օնլայն վարկ են ձևակերպել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ըստ տեղեկությունների ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված խանութի մենեջեր Էմման հանդիսանում է Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Էմմա Պ․-ն, և ձեռնարկում են միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Աննա Ս․-ն աշխատում է «SAS» սուպերմարկետում՝ որպես բաժնի պատասխանատու, իսկ Էմմա Պ․-ն՝ որպես մենեջեր։
Նմանատիպ հոդվածներ
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Քիմիայի քննության շուրջ բողոքը հասել է վարչապետին
ՀՀ քիմիայի ուսուցիչները, քննությանը մասնակցած դիմորդներն ու նրանց ծնողները դիմում-խնդրանքով դիմել են ՀՀ վարչապետին, ԿԳՄՍ...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Օրենքն ուժի մեջ կմտնի...