Հրապարակվել է պատգամավորների երդման նոր տեքստը
Հայաստանի խորհրդարանի պատգամավորի երդման տեքստը պետք է փոխվի։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 1-ին Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում Պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարել է խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլակյանը։
Նա, մասնավորապես, ընթերցել է երդման նոր տեքստի նախագիծը։
«Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և բարեկեցության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը», - ասված է երդման առաջարկվող տարբերակում։
Մինչդեռ պատգամավորի երդման գործող տեքստն ունի հետևյալ տեսքը․ «Հանուն համազգային նպատակների իրականացման, Հայրենիքի ամրապնդման և բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ստանձնած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համաձայնության, ազգային և համամարդկային արժեքների պահպանման համար»։
Պատգամավորի խոսքով՝ երդման նոր տեքստն ավելի համահունչ է այսօրվա իրողություններին, պետականությանը և Հայաստանի գործող օրենսդրությանը։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...