Առայսօր Արցախ է վերադարձել ավելի քան 48 000 փախստական. ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 48 հազար փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղ, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Ըստ հաղորդման՝ մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 225 արցախցի։ Ընդհանուր առմամբ մշտական բնակության վայր է վերադարձել 48 հազար 59 փախստական։
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:
Ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...