Առևտրից մինչև տրանսպորտ. Ֆոն դեր Լեյենը՝ ԵՄ-Ադրբեջան համագործակցության ընդլայնման մասին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բաքվում հայտարարել է մի շարք առանցքային ուղղություններով Եվրոպական Միության և Ադրբեջանի միջև գործընկերությունը խորացնելու ծրագրերի մասին։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
«ԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի պայծառ ապագային՝ խաղաղ և բարգավաճ։ Մենք ցանկանում ենք օգնել կառուցել այս ապագան։ Ես նույնպես այստեղ եմ՝ ԵՄ և Ադրբեջանի միջև գործընկերությունը խորացնելու համար։ Առևտրից մինչև տրանսպորտ։ Էներգետիկայից մինչև տնտեսություն»,- նշել է նա։
Եվրահանձնաժողովի ղեկավարը հուլիսի 1-ին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան, որտեղ բանակցություններ կանցկացնի այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Հուլիսի 2-ին Ֆոն դեր Լեյենը ժամանելու է Հայաստան, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...