Ուկրաինան հարվածել է Պենզայի մարզում գտնվող «Ռոսկոսմոսի» գործարանին
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հարված է հասցվել Ռուսաստանի Պենզայի մարզում գտնվող «Ֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտ» ռազմաարդյունաբերական ձեռնարկությանը, որը ներառված է «Ռոսկոսմոսի» կառուցվածքում։
Ուկրաինական կողմի տվյալներով՝ ձեռնարկությունն արտադրում է հրթիռների տվիչներ, ավիացիոն բորտային համակարգերի բաղադրիչներ, ինչպես նաև տիեզերական հետախուզական արբանյակների սարքավորումներ։ Գլխավոր շտաբի հաղորդմամբ՝ հարվածից հետո ձեռնարկության տարածքում արձանագրվել է ծխապատում, իսկ վնասի չափերը դեռևս ճշտվում են։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ձեռնարկությունն անվանել է Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ռազմավարական օբյեկտ՝ նշելով, որ այնտեղ մշակվում և արտադրվում են հրթիռային սպառազինության բաղադրիչներ, որոնք կիրառվում են Ուկրաինայի դեմ։ Նրա խոսքով՝ թիրախը գտնվում էր ռազմաճակատի գծից շուրջ 600 կիլոմետր հեռավորության վրա։
Պենզայի մարզպետ Օլեգ Մելնիչենկոն հաստատել է անօդաչու թռչող սարքերի հարձակման փաստը՝ հայտնելով, որ թիրախավորված օբյեկտում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Նրա խոսքով՝ նախնական տվյալներով զոհեր և վիրավորներ չկան։ Նահանգապետը նաև հայտնել է, որ խոցված ԱԹՍ-ի բեկորները վնասել են էլեկտրահաղորդման գծերը և ընկել կիսակառույց շենքի վրա։
Ուկրաինական անօդաչուները հարվածներ են հասցրել նաև Ուֆայի նավթավերամշակման գործարանին։ Զելենսկին նշել է, որ այն գտնվում է ռազմաճակատի գծից ավելի քան 1300 կիլոմետր հեռավորության վրա։ NASA-ի FIRMS արբանյակային ծառայությունը գործարանի տարածքում արձանագրել է հրդեհի օջախներ։
Բացի այդ, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է բռնակցված Ղրիմի Սակիի ռազմական օդանավակայանում անգարների խոցման մասին։ Գերատեսչության տվյալներով՝ հարվածներ են հասցվել հինգ անօդաչու թռչող սարքերով, իսկ նախնական տեղեկություններով՝ երկու անգարներում գտնվել են Սու-30 և Սու-30ՍՄ կործանիչներ։ Ուկրաինական կողմը պնդում է, որ դրանցից մեկի գտնվելու անգարում հրդեհ է բռնկվել։
Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում երկրի տարբեր շրջաններում, բռնակցված Ղրիմում, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրատարածքներում խոցվել է 179 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ թիրախների թվում եղել են նաև Պենզայի մարզը, սակայն Ուֆայի վրա հարձակման մասին չի հաղորդվում։
Նմանատիպ հոդվածներ
ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում Ռուսաստանի վրա
Հունիսի 30-ի գիշերը Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է 419 անօդաչու թռչ...
ՄԱԿ-ը դադարեցրել է նավերի դուրբերումը Օրմուզի նեղուցից
ՄԱԿ-ի միջազգային ծովային կազմակերպությունը ժամանակավոր դադարեցրել է նավերի դուրսբերումը Օրմուզի նեղուցի շրջանից` հայտնու...
Ուկրաինական ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռուսաստանի քաղաքներից մեկին
Ուկրաինական բանակը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ռուսաստանի Պենզա քաղաքին: Ռուսաստանի Պենզայի մարզում ուկրաինական ա...
Պուտինը բացատրել է՝ ինչ հիմքով են հնարավոր բանակցությունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ՝ հիմնվել...