Ընտրակաշառքի համար դատապարտվածներն ընդմիշտ կզրկվեն պետական պաշտոններից. նախագիծ
Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ընտրակաշառքի պատժաչափերը խստացնող օրենսդրական նոր նախագծին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագծով առաջարկվում է էականորեն խստացնել ընտրակաշառք տալու, ստանալու և միջնորդելու համար նախատեսված քրեական պատիժները։
Հիմնական զեկուցող Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ ընտրակաշառքը շարունակում է մնալ ժողովրդավարական համակարգի գլխավոր սպառնալիքներից մեկը, քանի որ խաթարում է քաղաքացիների ազատ կամարտահայտությունը։
Նախագծի ամենաառանցքային փոփոխությամբ՝ ընտրակաշառքի համար դատապարտված անձինք ընդմիշտ կզրկվեն պետական և համայնքային ծառայության, վարչական կամ հայեցողական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ Այս սահմանափակումը գործելու է անկախ այն հանգամանքից՝ անձի դատվածությունը մարված է, թե վերացված։
Հեղինակները շեշտում են, որ պետական պաշտոնյաների նկատմամբ պետք է գործեն բարեվարքության բարձր չափանիշներ, և այս քայլով վերջ է դրվելու կոռուպցիոն այն մեխանիզմներին, որոնք տարիներ շարունակ խոչընդոտել են արդար ընտրությունների անցկացմանը։
Լրամշակված օրենսդրական փաթեթը ստացել է հանձնաժողովի հավանությունը և կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...