ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել Երևան–Երասխ ճանապարհի ողբերգական ավտովթարից
Երևան–Երասխ ճանապարհին՝ Սուրենավան գյուղի տարածքում, ավտոմեքենայում տեղի ունեցած հրդեհի պատճառը, ըստ նախնական տվյալների, եղել է գազի արտահոսքը։
Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Ունենք որոշակի ապացույցներ, որոնք վկայել են, որ հենց դա է եղել պատճառը։ Կսպասենք փորձաքննության արդյունքներին և արդեն վստահ եզրահանգումների կգանք։ Ամեն դեպքում սպանության հետ գործ չունենք»,– ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 29–ին՝ ժամը 04։50-ի սահմաններում, Սուրենավան գյուղի մոտակայքում կրակ էր բռնկվել «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայում։ Հրշեջ–փրկարարական ուժերը մարել էին հրդեհը, ինչից հետո հայտնաբերել էին երեք քաղաքացու կիսամոխրացած մարմին։ Որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ փրկարարները նույն վայրում հայտնաբերել են ևս մեկ կիսամոխրացած մարմին։
Նմանատիպ հոդվածներ
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Քիմիայի քննության շուրջ բողոքը հասել է վարչապետին
ՀՀ քիմիայի ուսուցիչները, քննությանը մասնակցած դիմորդներն ու նրանց ծնողները դիմում-խնդրանքով դիմել են ՀՀ վարչապետին, ԿԳՄՍ...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Օրենքն ուժի մեջ կմտնի...