Սպիտակ տունը՝ Թրամփի դժգոհությունների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից և Կանադայից՝ Պաղեստին պետությունը ճանաչելու նրանց ծրագրերի կապակցությամբ, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, հաղորդում է Politico-ն։
«Նախագահը իր դժգոհությունն ու անհամաձայնությունը հայտնել է Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի առաջնորդներին», - ասել է Լևիթը։
Սպիտակ տան մամուլի քարտուղարի խոսքով՝ Թրամփը կարծում է, որ նման դիրքորոշումը «պարգևատրում է» պաղեստինյան արմատական շարժում Համասին այն ժամանակ, երբ այն «իրական խոչընդոտն է հրադադարի և բոլոր պատանդների ազատ արձակման համար»։
Հավելենք՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ հայտարարվել է, որ Մեծ Բրիտանիան կճանաչի Պաղեստինը սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից առաջ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ադրբեջանի ԱԳՆ․ եթե ռուսական կողմը ներողություն չխնդրի կձեռնարկվեն համապատասխան միջոցներ
Ռուսաստանի Դաշնության պաշտոնական պետական գործակալությունը՝ «ՏԱՍՍ»-ը, ադրբեջանական Խանքենդի քաղաքի Ստեփանակերտ վերանվանու...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...
ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղում նույնպես ձախողվեց․ Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Российская газета» պարբերականում հոդված է հրապարակել։ «Հելսինկյան ա...