Հունգարիան պատրաստ է միլիոններ վճարել՝ միգրանտներին երկրից դուրս հանելու համար. Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Բուդապեշտը պատրաստ է վճարել Եվրամիության կողմից սահմանվող մեկ միլիոն եվրոյի օրական տուգանքը, եթե դա թույլ տա չընդունել ապօրինի միգրանտներին։ Նրա խոսքով՝ կառավարությունը չի պատրաստվում փոխել իր քաղաքականությունը միգրացիոն հարցերում։
Օրբանը սոցիալական հարթակում գրել է, որ ԵՄ-ի պահանջած գումարը «վճարելի է», եթե դրա դիմաց երկիրը կարող է պահպանել իր անվտանգությունը։
«Լավ է վճարել, քան ապրել վախի մեջ»,– նշել է նա՝ ընդգծելով, որ երկրի առաջնահերթությունը սահմանների վերահսկողությունն է։
Վարչապետը նաև դիմել է օտարերկրյա զբոսաշրջիկներին՝ առաջարկելով Հունգարիա այցելել նախատոնական շրջանում և տեսնել Եվրոպան «այնպիսին, ինչպիսին, ըստ նրա, պետք է լինի»։
Նմանատիպ հոդվածներ
Կոնջորյանի առանձնատան գործարքի համար փաստաթղթեր են պահանջել. «Ժողովուրդ»
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և նրա կինը 2024 թվականի հուլիսին Աբովյան հ...
Փաշինյանի այցը Մոսկվա՝ ոչ թե վերադարձ, այլ լարվածությունից հետո երկխոսության փորձ. Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Եկատերինբուրգ կատար...
Հունաստանի սահման տանկեր ուղարկելու մասին լուրերը Թուրքիան հերքում է
Աթենքի և Անկարայի միջև առանց այն էլ լարված հարաբերությունները սրվել են 2020 թվականին` միգրացիոն ճգնաժամի և Էգեյան ու Միջ...
Պատրաստ ենք նոր տարվա օրերին էլ գործադուլ ու նստացույց անել
Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարության աշխատակիցներին հանդիպեց կառավարության...