Կոնջորյանի առանձնատան գործարքի համար փաստաթղթեր են պահանջել. «Ժողովուրդ»
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և նրա կինը 2024 թվականի հուլիսին Աբովյան համայնքի Առինջ Բ թաղամասում գտնվող առանձնատուն են ձեռք բերել 54 մլն դրամով։ «Հետքը» բացահայտել էր, որ առանձնատան շուկայական արժեքը մոտ 75․6 մլն դրամ է՝ շուրջ 21․6 մլն դրամով ավելի բարձր, քան Կոնջորյանի գնման գինը՝ մոտ 54 մլն դրամ։ Ընդ որում, գործարքի գումարը թույլ է տալիս օգտվել եկամտահարկից։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Դեռ 2025 թվականի վերջին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում սկսվել է մանրամասն ստուգում՝ հասկանալու համար, արդյոք այդ առանձնատան գնի պայմանագրային արժեքը նախատեսված է եղել հարկային արտոնությունից օգտվելու նպատակով, թե այն համարվում է շուկայական գործարք՝ առանց կոռուպցիոն ռիսկերի։
Օրաթերթը իր պարզել է, որ ստուգումների շրջանակում իրավապահները պահանջել են համապատասխան փաստաթղթեր և պայմանագրային հիմնավորումներ շինարարական այն ընկերություններից, որոնցից Կոնջորյանը գնել է իր բնակարանը։
Այսպիսով, այս պահին Կոնջորյանի առանձնատան վաճառքի գործարքը գտնվում է ստուգման փուլում՝ առանց պաշտոնական և հրապարակային հայտարարության»,- գրում է օրաթերը։
Նմանատիպ հոդվածներ
Կա մտահոգություն իշխանության բռնազավթման ծրագրերի վերաբերյալ․ Ռուբեն Ռուբինյան
Բավականին հետաքրքիր և մի փոքր էլ զվարճալի է դիտել, թե ինչպես են մեր ընդդիմադիր գործընկերները քննարկում, թե ինչու է ԵԽԽՎ֊...
Քրեական վարույթ՝ Մայր Աթոռի դեմ. դատական ակտը չի կատարվել
Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ «ՀՀ հարկադիր կատարումն ա...
2-րդ նախագահը խոսում է եկեղեցուց, բարոյականությունից․ Լրիվ` փրկեա´ զմեզ ի չարէ. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սոցցանցի իր էջում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ վերջին ասուլիսում արված հայտարարություն...
Թող առողջ լինեն ու քննադատեն․ Թունյանը՝ անվճար բուժօգնությունների մասին
Մոտ 2000 կենսաթոշակառու ԱՆՎՃԱՐ ստացել է 500 հազար դրամից ավելի արժեցող բուժօգնություն, որոնցից մոտ 900-ը՝ մեկ միլիոն դրա...