Քաղաքականություն

Պատրաստ ենք նոր տարվա օրերին էլ գործադուլ ու նստացույց անել

Gohar Vardanyan 408 դիտում
Պատրաստ ենք նոր տարվա օրերին էլ գործադուլ ու նստացույց անել
Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարության աշխատակիցներին հանդիպեց կառավարության նամակաների բաժնի պատասխանատուն՝ խոստանալով նրանց բաց նամակը փոխանցել վարչապետի պաշտոնակատարին: Նախարարությունների ներկայացուցիչները խնդրեցին մինչև երկուշաբթի պատասխանել նամակին, այլապես գործադուլը կշարունակեն: Նրանք հանդիպում պահանջեցին վարչապետի պաշտոնակատարի հետ, որովհետև նախագիծն ընդունվել է, օրենքն էլ առանց քննարկումների հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում: «Եթե մեր բողոքին ընթացք չտրվի, պատրաստ ենք նոր տարվա օրերին էլ գործադուլ անել, նստացույց էլ կանենք», - նշեց աշխատակիցներից մեկը: Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից մշակույթի և սփյուռքի նախարարությունների աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ բողոքելով օպտիմալացման դեմ: Նշենք, որ հնարավոր է Մշակույթի նախարարությունը միավորվի կրթության և գիտության նախարարությանը, իսկ սփյուռքի նախարարությունը կարող է լուծարվել:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250