Փաշինյանի այցը Մոսկվա՝ ոչ թե վերադարձ, այլ լարվածությունից հետո երկխոսության փորձ. Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Եկատերինբուրգ կատարած այցին և Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին։
Զաքարյանը նշել է, որ Փաշինյանի՝ «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպումը չի կարելի դիտարկել որպես հարաբերությունների ամբողջական վերականգնում։
«Արժե՞ արդյոք Փաշինյանի այցը դիտարկել որպես «բեկում» կամ վերադարձ նախկին «նորմալ վիճակին», համոզված եմ, որ ո՛չ։ Ավելի շուտ այն նման է լարվածությունից հետո կառավարելի երկխոսության ցուցադրման, որտեղ գլխավոր ուղերձն այն է, որ ՀՀ-ն չի կարող խզել ՌԴ և ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերը»,- գրել է Զաքարյանը։
Նրա խոսքով՝ այցը չի վերացրել Երևանի և Մոսկվայի միջև առկա անվստահությունը։
Արտակ Զաքարյանն անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ նշելով, որ տարածաշրջանում տարբեր ուժային կենտրոնների՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և այլ երկրների շահերի բախումը ստեղծում է բարդ իրավիճակ։
«ԵՄ, ԱՄՆ, Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Չինաստան, Հնդկաստան, Վրաստան, Ադրբեջան։ Պատկերացնո՞ւմ եք, որքան անհամատեղելի հակասություններ ու թշնամանք կա վերոթվարկյալ կողմերի միջև»,- գրել է նա։
Զաքարյանը պնդել է, որ տարածաշրջանում առկա հակասությունների խորացումը կարող է հանգեցնել ոչ թե կայունության, այլ նոր բախումների։
Նա նաև նշել է, որ Եկատերինբուրգում Հայաստանը և Ռուսաստանը ցույց են տվել՝ երկու կողմերն էլ շահագրգռված չեն հարաբերությունների ամբողջական խզմամբ։
«Սկզբի համար սա վատ չէ, բայց շարունակության համար անհրաժեշտ է շատ ավելին»,- գրել է ՀՀԿ ԳՄ անդամը։
Հայտարարության սկզբում Զաքարյանը նաև անդրադարձել է սահմանադրական կարգի և արտաքին միջամտությունների թեմային՝ նշելով․ «Երբ թշնամիդ տեսնում է, որ դու չես հարգում քո Սահմանադրությունը, քիթը խոթում է քո երկրի ներքին գործերի մեջ»։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Մենք չենք ասում՝ մեզ տվեք վարչապետի աթոռ, ուզում ենք, որ լսելի լինի ընտրողների ձայնը. Արամ Օրբելյան
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՍԴ-ում ԲՀԿ-ի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իրենց պահանջը չի վերաբերում...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...