ԱՄՆ-ն կավելացնի զենքի մատակարարումը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք աջակցում են Ուկրաինային
ԱՄՆ վարչակազմը մտադիր է ավելացնել զենքի մատակարարումները ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին, որոնք ներկայում ռազմական օգնություն են ցուցաբերում Ուկրաինային: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական կաբինետի նիստում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այլևս չի ֆինանսավորում Ուկրաինային, բայց մեծաքանակ հրթիռներ և ռազմական տեխնիկա է վաճառում ՆԱՏՕ-ին և կշարունակի մատակարարումը։
«Մենք փորձում ենք հնարավորինս շատ տրամադրել։ Նրանք ուզում են ամերիկյան ռազմական արտադրանք»,- ասել է Թրամփը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանում տագնապի «կարմիր» մակարդակ է հայտարարվել
Իրանի նախագահին կից Ռազմավարական կառավարման AFTA կենտրոնը նոր ծանուցման մեջ հայտնել է, որ կիբեռտարածության ազգային կենտր...
Ավելի քան 30 մարդ է զոհվել բնակելի շենքին հասցված հարվածից
Գազայի հատվածի կենտրոնում բնակելի շենքերից մեկին հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել։Այս մասին հայտնում...
Թուրքիան կարող է ռազմական գործողություն սկսել Սիրիայում
Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ եթե SDF/YPG-ն չկարողանա իրականացնել...
Խամենեին իր հիմնական լիազորությունները հանձնել է
Իրանի Գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր հիմնական լիազորությունները հանձնել է Հեղափոխական պահապանների գերագույն...