Խամենեին իր հիմնական լիազորությունները հանձնել է
Իրանի Գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր հիմնական լիազորությունները հանձնել է Հեղափոխական պահապանների գերագույն խորհրդին: Այս մասին հայտնում են Israelinfo-ից
Չնայած Իրանը պաշտոնապես պատերազմական դրություն չի հայտարարել, սակայն դատական համակարգի պաշտոնատար անձինք հաստատել են, որ երկիրը փաստացի գործում է արտակարգ պայմաններում: Լիազորությունների փոխանցումը դիտվում է որպես նախազգուշական միջոց՝ Խամենեիի սպանության դեպքում հրամանատարության շարունակականությունն ապահովելու համար։
Քայլը հաջորդել է այն հաղորդագրություններին, որ Խամենեին տեղափոխվել է Թեհրանի հյուսիս-արևելքում գտնվող Լավիզան քաղաքի ստորգետնյա բունկեր իր ընտանիքի անդամների հետ միասին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել էր, որ իրենք հստակ գիտեն Ալի Խամենեիի գտնվելու վայրը։ «Նա հեշտ թիրախ է, բայց ապահով է այնտեղ։ Մենք չենք պատրաստվում հեռացնել նրան, համենայնդեպս՝ ոչ հիմա»։
Բայց մենք չենք ցանկանում, որ հրթիռներ արձակվեն քաղաքացիական անձանց կամ ամերիկացի զինվորների վրա։
Հիշեցնենք՝ Իսրայելն Իրանին հարվածներ է հասցրել հունիսի 13-ին՝ հայտարարելով, որ թիրախավորում է Իրանի միջուկային ծրագիրը և բալիստիկ հրթիռների ծրագիրը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել։ Կողմերի միջև արդեն վեց օր է՝ փոխադարձ հարվածները շարունակվում են։ հարվածներից 24 զոհի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Թեհրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությունը դադարեցվել է
Իրանի խորհրդարանը հաստատել է Թեհրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) համագործակցությունը կասեցնելո...
Աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակը վատթարանում է․ ՌԴ ՊՆ
Աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակը վատթարանում է, հակամարտության հավանականությունը սպառնալից կերպով աճել է։ Այս մասին հա...
Ինչ կլինի, եթե Խամենենին սպանվի
«Հեզբոլլահ»-ն աջակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին՝ ի պատասխան Իսրայելի և ԱՄՆ առաջնոր...
Իրանի դեսպանը խոսել է հայ ժողովրդի աջակցության մասին
«Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ իշխանություններին՝ այս ագրեսիան դատապարտելու վճռական դիրքորոշման համար»,- այս մասին Իր...