Քննարկվելու է Ուկրաինայի հարցը՝ ՆԱՏՕ-ի երկրների զինվորական ղեկավարների կազմով
ԱՄՆ միացյալ շտաբների ղեկավար Դեն Քեյնն Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններ կվարի եվրոպացի զինվորական ղեկավարների հետ, հաղորդում է AFP-ն։
Ըստ աղբյուրի՝ բարձրաստիճան զինվորականները կքննարկեն «հնարավոր խաղաղության համաձայնագրի լավագույն տարբերակները»։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների շտաբների պետերը չորեքշաբթի առցանց հանդիպում կանցկացնեն, որին կմասնակցեն Քեյնը, ինչպես նաև Եվրոպայում ՆԱՏՕ-ի հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը։
«Վաղը ես տեսակոնֆերանս կանցկացնեմ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 32 երկրների գլխավոր շտաբների պետերի մասնակցությամբ։ Դրան կմասնակցի նաև Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար, գեներալ Գրինկևիչը, որի առաջին մասնակցությունը կլինի Ռազմական կոմիտեի նիստին։ Քանի որ Ուկրաինայում խաղաղություն ապահովելու դիվանագիտական ջանքերը զարգանում են, ես անհամբեր սպասում եմ նրա զեկույցին անվտանգության ներկայիս իրավիճակի վերաբերյալ»,- X սոցցանցում գրել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ջուզեպպե Կավո Դրագոնեն։ Հաղորդվում է, որ Գրինկևիչը, ի թիվս այլ բաների, իր գործընկերներին կներկայացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպման արդյունքները։
Նմանատիպ հոդվածներ
Կացը հաստատել է Իսրայելի կողմից Գազայի վրա հարձակումը ստանձնելու ծրագիրը
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Գազայի վրա հարձակումը ստանձն...
Լեհաստանը չի քննարկում իր զորքերը Ուկրաինա ուղարկելու հարցը
Լեհաստանը չի քննարկում իր զորքերը Ուկրաինա ուղարկելու հարցը՝ սեփական պաշտպանական կարողությունների թուլացման վերաբերյալ մ...
Պաղեստինը Գազայի կառավարման ժամանակավոր կոմիտե է ստեղծում
Պաղեստինի իշխանությունները շուտով կհայտարարեն Գազայի հատվածի կառավարման ժամանակավոր կոմիտե ստեղծելու մասին։ Ինչպես տեղեկ...
Խարկովը ռմբակոծվել է․ զոհերի թվում երեխա կա
Ռուսները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Խարկովի արդյունաբերական թաղամասի վրա։ Անօդաչուներից մեկը հարվածել է բնակել...