Պաղեստինը Գազայի կառավարման ժամանակավոր կոմիտե է ստեղծում
Պաղեստինի իշխանությունները շուտով կհայտարարեն Գազայի հատվածի կառավարման ժամանակավոր կոմիտե ստեղծելու մասին։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Պաղեստինի վարչապետ Մուհամմեդ Մուստաֆան։
«Շուտով կհայտարարենք Գազայի կառավարման ժամանակավոր կոմիտեի ստեղծման մասին», - ասել է Մուստաֆան «Ռաֆահ» անցակետի մոտ կայացած ասուլիսի ժամանակ։
Նա հավելել է, որ կոմիտեն կգործի Պաղեստինի ազգային վարչակազմի վերահսկողության ներքո։
Հիշեցնենք` Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ընթացող ռազմական գործողությունների պատճառով Գազայի հատվածը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր մարդասիրական ճգնաժամի մեջ է։
Նշենք նաև, որ Պաղեստինի ազգային վարչակազմն ավելի վաղ հայտարարել էր, որ հակամարտության ավարտից հետո պատրաստ է ստանձնել անկլավի վերահսկողությունը, սակայն կառավարման նոր կառուցվածքի ձևավորման գործընթացը շարունակում է վեճի առարկա մնալ տարբեր քաղաքական ուժերի միջև։
Նմանատիպ հոդվածներ
Խարկովը ռմբակոծվել է․ զոհերի թվում երեխա կա
Ռուսները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Խարկովի արդյունաբերական թաղամասի վրա։ Անօդաչուներից մեկը հարվածել է բնակել...
Քննարկվելու է Ուկրաինայի հարցը՝ ՆԱՏՕ-ի երկրների զինվորական ղեկավարների կազմով
ԱՄՆ միացյալ շտաբների ղեկավար Դեն Քեյնն Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններ կվարի եվրոպացի զինվորական ղեկավարների հետ,...
Կացը հաստատել է Իսրայելի կողմից Գազայի վրա հարձակումը ստանձնելու ծրագիրը
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Գազայի վրա հարձակումը ստանձն...
Լեհաստանը չի քննարկում իր զորքերը Ուկրաինա ուղարկելու հարցը
Լեհաստանը չի քննարկում իր զորքերը Ուկրաինա ուղարկելու հարցը՝ սեփական պաշտպանական կարողությունների թուլացման վերաբերյալ մ...