Հանգամանքները պահանջում են, որ դիրքորոշումները լինեն ավելի ստուգված. Արաղչի

Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը գնահատում է Ռուսաստանի դիրքորոշումը Մերձավոր Արևելքում առկա լարվածության վերաբերյալ։ 


«Իրանի և Ռուսաստանի միջև միշտ էլ խորհրդակցություններ են անցկացվել, մենք շփվել և աշխատել ենք յուրաքանչյուր հարցի շուրջ՝ համաձայնեցնելով մեր դիրքորոշումները։ Այժմ տարածաշրջանում ստեղծված հատուկ հանգամանքները պահանջում են, որ մեր դիրքորոշումները լինեն ավելի ստուգված, լուրջ և սերտ։ Մենք գնահատում ենք ՌԴ դիրքորոշումը, որը ամենավճռական ձևով դատապարտել է հարձակումը», – ասել է Արաղչին:


Նա նաև նշել է, որ ակնկալում է քննարկել Մերձավոր Արևելքում առկա սպառնալիքներին վերաբերող հարցերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այդ թվում՝ Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից Իրանի վրա հարձակումը։