Իրանի ինքնապաշտպանության իրավունքը քաոս է ստեղծում․ Լավրով

Ինքնապաշտպանության իրավունքի կիրառումը՝ առանց Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությունը հաշվի առնելու, կհանգեցնի լիակատար քաոսի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Իրանին Իսրայելի հասցրած հարվածները, գրում է «Ռիա Նովոստի»-ն։


«Եթե յուրաքանչյուր երկիր ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված ինքնապաշտպանության իրավունքն այնպես մեկնաբանի, թե ես ինքս եմ որոշում, երբ կիրառել այդ իրավունքը, և չեմ ուզում հաշվի առնել ՄԱԿ-ի Կանոնադրությունը, դա, իհարկե, կլինի ոչ թե աշխարհակարգ, այլ լիակատար քաոս»,- ասել է Լավրովը։


Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները ցնցող են ու ամոթալի և կունենան տևական հետևանքներ։ Հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության և դրա դրույթների վրա, որոնք թույլ են տալիս օրինական պատասխան տալ ինքնապաշտպանության շրջանակներում, Իրանը վերապահում է բոլոր տարբերակները՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը, շահերը և ժողովրդին»։