
Գարեգին Բ-ն հայտարարություն է արել

Եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր Եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին։ Այս մասին իր ուղերձում հայտարարել է Գարեգին Բ-ն։
«Այսօր էլ նման տագնապալի օրեր ենք ապրում։ Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության: Սուրբ Էջմիածինը մեր սիրտն ու հոգին է, մեր անցյալն ու ներկան, մեր ապագան», - նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նրա խոսքով՝ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը։
«Մեր երկրի բազմաթիվ հիմնախնդիրների առջև միավորման ջանքերի փոխարեն շարունակվում են հասարակությունը պառակտելու ցավալի գործողությունները», - շեշտել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: