
Պետք է հստակ երաշխիքներ տան․ նրանք դա երբեք չեն ունենա․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին Մակրոնը հայտնել է X սոցիալական ցանցում։
Մակրոնի խոսքով՝ Փեզեշքիանի հետ զրույցում նա հայտարարել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, իսկ իր կառավարությունը պարտավոր է հստակ երաշխիքներ տալ իր մտադրությունների խաղաղ բնույթի վերաբերյալ։
«Նախագահ Փեզեշքիանի հետ զրույցի ընթացքում ես լուրջ մտահոգություն հայտնեցի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Իմ դիրքորոշումը հստակ է՝ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա, և նա պետք է ապացուցի իր գործողությունների խաղաղ բնույթը: Համոզված եմ, որ կա հակամարտության սրացումից խուսափելու և ավելի լուրջ սպառնալիքներ կանխելու միջոց։ Այդ նպատակով Ֆրանսիան և նրա եվրոպացի գործընկերները կարագացնեն Իրանի հետ բանակցությունները»,- գրել է Ֆրանսիայի նախագահը: