«Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Փաշինյան
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ` պատասխանեց համայնքի ներկայացիչներից մեկի հարցին` արդյոք Թուրքիայի նպատակը Մեծ Թուրանի գաղափարի իրականացումը չէ՞, որի համատեքստում «Զանգեզուրի միջանցքի» բացումն է։
«Մենք էլ, Թուրքիան էլ ճանապարհներ ենք ուզում։ Եկեք բացենք սահմանները։ Օրինակ` մենք ուզում ենք Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորել, Թուրքիան էլ տնտեսական ակտիվ կապեր ունի, ու դրանք զարգանում են, այդ թվում` Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ, և արդյունքում ավելի շատ հաղորդակցման ճանապարհներ ունենալ։ Մենք այդ ամեն ինչին մի վերնագիր ենք դնում «Թուրան», ու վերջ, գնա՜ց` վայ, վայ… Եկեք մենք էլ ապրենք, ուրիշներին էլ մեր չափով ուրիշներին էլ հնարավորություն տանք ապրելու։ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։ Դա նշանակում է փոխադարձ հարգանքի, իրավազորության, ինքնիշխանության ճանաչման հիման վրա բեռնափոխադրումներ»,– հայտարարել է նա։
Վարչապետը հիշատակել է ջրի գլխին վիշապի մասին հայտնի հումորը` նշելով` վիշապն էլ է ջուր ուզում խմի, թող խմի, ի՞նչ խնդիր կա։
«Սա նույնն է, թե մեր հայության մտավախությունն այն է, թե վայ, նրանց նպատակը Թուրանն է։ Ի՞նչ են նրանք ուզում, ուզո՞ւմ են Հայաստանի տարածքով գնալ–գալ…է, թող գնան–գան, վա՞տ է դա։ Մենք ենք դա առաջարկում մեր «Խաղաղության խաչմերուկով», ասում ենք` գնացեք։ 21–րդ դարում դուք պատկերացնո՞ւմ եք մի երկիր, որի սահմանները փակ են»,- ընդգծել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանին սթափության կոչ է արել
ՀԱՊԿ-ին անդամակցությունը «սառեցրած» է, Հայաստանը պետք է սթափ մտածի։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույ...
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել․ Իսրայելում հայտարարվել է տագնապ
Իրանը 27 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Իսրայելի բանակը։Հարձակման թի...
Շահրամանյանը քննչական կոմիտեում դեռ հարցաքննվում է․ փաստաբան
Մամուլում տարածվող տեղեկատվությունը, թե իբր Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը կկալանավորվի, չի համապատասխանում ի...