Չափազանց վտանգավոր կլինի բոլորի համար․ Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ի մասնակցությունը պատերազմին չափազանց վտանգավոր կլինի բոլորի համար։ Այս մասին Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության Արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նիստում հայտարարել է Իրանի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։


«Դիվանագիտությունը աշխատել է անցյալում և կարող է աշխատել նաև ապագայում։ Սակայն դիվանագիտությանը վերադառնալու համար պետք է վերջ դնել ագրեսիային», - ասաց նախարարը։


Արաղչին ընդգծել է, որ Իսրայելը բացահայտորեն դեմ է դիվանագիտությանը, սակայն Իրանը հայտնել է Իսրայելի հետ բանակցությունների իր պատրաստակամության մասին։


Նրա խոսքով՝ Իրանը ցանկանում է խնդիրը լուծել բանակցությունների միջոցով. «Մեկ անգամ ևս, ինչպես 2015 թվականին, մենք բացարձակապես պատրաստ ենք բանակցությունների միջոցով կարգավորման»։

Քաղաքականություն