Իսրայելի նախագահը հայտարարություն է արել

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի դեմ ռազմական գործողությունը միակ ճիշտ որոշումն էր, սակայն Իսրայելը չի ​​հետապնդում Իրանում կառավարությունը տապալելու նպատակ։


«Մենք հաստատ գիտենք, որ Իրանը հասել է այդ շեմին և շատ մոտ էր դրան։ Նրանք ուրանը հարստացրել էին մինչև 60%, և դրա համար այլ պատճառ չկար, քան զենք մշակելը։ Մենք այս սպառնալիքը վերացնում ենք նախապես, նախքան այն կպայթի», - ասել է Իսրայելի նախագահը։


Միևնույն ժամանակ, Հերցոգը նշել է, որ Իսրայելն Իրանում չի ցանկանում իշխանափոխություն  իրականացնել։


«Մենք Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին վնասելու կամ իշխանափոխության նպատակ  չունենք։ Սակայն դա կարող է լինել կողմնակի ազդեցություն՝ լուրջ պատմական հետևանքներով, որոնք օգտակար կլինեն Իրանի ժողովրդի համար», - հավելել է Հերցոգը։