Քաղաքականություն Կարևոր

Շահրամանյանը քննչական կոմիտեում դեռ հարցաքննվում է․ փաստաբան

Ofelya
Շահրամանյանը  քննչական կոմիտեում դեռ հարցաքննվում է․ փաստաբան

Մամուլում տարածվող տեղեկատվությունը, թե իբր Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը կկալանավորվի, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը:


Նշենք, որ այս պահին Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը Քննչական կոմիտեում հարցաքննվում է:


Նա հարցաքննվում է «Զինվորական պաշտոնեական անփութության», «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու» հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Շահրամանյանն ունի վկայի կարգավիճակ:


Նշենք, որ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականին, և միայն երկու տարի անց է Սամվել Շահրամանյանը առաջին անգամ հարցաքննվում, այնինչ պետք է լիներ ամենաառաջին հարցաքննվողների ցանկում:


Տեղեկացնենք նաև, որ գործը հարուցվել է Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների և հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250