Թրամփը սատկած ձի վարելու ընթացքի մեջ է․ Իրանի դեսպան

Թրամփը սատկած ձի վարելու ընթացքում է: Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով դիտարկմանը, որ Միացյալ Նահանգների նախագահը հորդորել է տարհանել մարդկանց Թեհրանից:


«ԱՄՆ նախագահի հայտարարության մասին տեղեկացել եմ մամուլից: Մեզ համար հստակ է, որ ԱՄՆ-ն աջակցում է այս պատերազմում Իսրայելին: ԱՄՆ նախագահի սպառնալիքները խոսում են այն մասին, որ թշնամին պարտվելու շեմին է: Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Թրամփը սատկած ձի վարելու ընթացքում է»,- ասել է իրանցի դիվանագետը:


Արձագանքելով Իսրայելի և Իրանի միջև այս պատերազմում Ադրբեջանի հնարավոր ներգրավվածության վերաբերյալ հարցին՝ դեսպանն ասաց, թե նման տեղեկություն չունեն.


«Հավաստի փաստեր պետք է լինեն։ Չունենք տվյալներ, թե Իրանից Հայաստան տեղափոխվածներ կան: Զոհված կամ վիրավորված հայերի մասին էլ տեղեկություն չունենք»,- նշել է Սոբհանին:

Քաղաքականություն